Search
Close this search box.

Եթե մի օր բարձր ձայնով լացի, որ իրեն տղայական չափալախներ են հասցրել, հասցեատերը ես եմ ու իմ շրջապատը

Հայաստանում վաղուց հարցեր լուծելու եղանակը օրենքից դուրս է մղվել ու տեղափոխվել տղայական ռազբորկայի դաշտ: Սակայն զավեշտալի է, երբ հարցերը նման ձևով փոձում են լուծել պետության կողմից մեդալներ ու պաշտոններ զբաղեցրած մարդիկ: Ցավոք, սա փաստում է մեր երկրում արդարադատության իսպառ անգործության մասին: Եվ ահա կարդում եմ ֆեյսբուքյան մի գրառում, որի հեղինակը ոչ ավել ու ոչ պակաս եղել է ՀՀԿ կուսակցության անդամ, պատգամավոր, դատախազի տեղակալ և այլն: վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ի գիտություն որոշ պիդռների. տարիներ առաջ իրավապահ համակարգում, հիմա փաստաբանական համայնքում կա մի պիդռ’ ճմռթված ու փնթի արտաքինով։ Այդ մասին գիտեն բոլորը։ Եթե մի օր այդ պիդռը բարձր ձայնով լացի և երգի, որ իրեն տղայական չափալախներ են հասցրել կամ ստիպել խոտ արածել,հասցեատերը ես եմ ու իմ շրջապատը»,- անթաքույց ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ-ական Արմեն Դանիելյանը, ում կենսագրությունն ի պատիվ ՀՀԿ-ի ու ժամանակին նաև Մհեր Սեդրակյանի բավականին բեղուն է եղել:
Արմեն Դանիելյանը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:2008թ. մայիսի 7-ին նախագահի հրամանագրով նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ,իսկ 2013թվ Սերժ Սարգսյանը հրամանագրով Արմեն Դանիելյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, նա արժանացել է բազմաթիվ մեդալների ու պարգևների: Այն ժամանակ լրագրողների հարցին,թե որտեղ է լինելու, ինչով է զբաղվելու, նախկին պատգամավոր, դատախազության նախկին աշխատակիցն ասել էր. «Ես վերադառնալու եմ»: Եթե ամեն մի գնացող այսպես է վերադառնալու, ուրեմն Դավիթ Հարությունյանի, Աղվան Հովսեփյանի ու Վովա Գասպարյանի այսպես ասած «հիմնարկները» օր առաջ պիտի լուծարվեն: