Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. Վլադիմիր Պուտին

Հայաստանը մեր մտերիմ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

«Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա կապակցությամբ: Այս տարի միանգամից երկու նշանակալից հոբելյան ունենք՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին հիմնարար պայմանագրի ստորագրման 25-ամյակը»,- հիշեցրել է ՌԴ նախագահը:

Պուտինն ընդգծել է. Ռուսաստանն ու Հայաստանը ինտենսիվ քաղաքական երկխոսություն են պահպանում, հավելել. «Միայն այս տարի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել ենք երեք անգամ, այդ թվում՝ բոլորովին վերջերս Վլադիվոստոկում՝ Արևելյան տնտեսական համաժողովում։ Նոյեմբերին Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենամյա գագաթնաժողովը»:

Այսօր ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: