Search
Close this search box.

«Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհից հեռացրե՞լ են Վլադիմիր Պուտինի լուսանկարը

Քիչ առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհից հեռացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը։ «Հենց հիմա վերադառնում եմ Զվարթնոց օդանավակայանից, Երևան գնացող և եկող ճանապարհների վրա Պուտինի կամ Ռուսաստանի հետ կապված որևէ պլակատ չկա»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարներ են հրապարակում Երևանից, որտեղ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ նենսի Փելոսիի այցին ընդառաջ մի շարք հատվածներում տեղադրված են ԱՄՆ դրոշները։ Նշենք, որ Փելոսին այսօր ժամանեց Հայաստան։ ։