Search
Close this search box.

Ինքնաթիռում Էրդողանը կարևոր տղեկություն է ասել

Թուրքիան մտադիր է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, Սամարղանդից վերադառնալուց հետո ինքնաթիռում ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

«Իհարկե, մենք Շանհայի հնգյակի անդամ չենք: Մենք այստեղ ենք, որպես հատուկ հյուր, հյուրընկալող երկրի Ուզբեկստանի հրավերով»,-ասել է նա։

Թուրքիայի առաջնորդն ասել է, որ քայլ կանեն, որ իրենք էլ դառնան ՇՀԿ-ի անդամ․ «Այս քայլը կարող է օրակարգային լինել ավելի առաջադեմ մակարդակով Հնդկաստանում բանակցություններում»։

Նրա կարծիքով՝ անդամ լինել-չլինելը երկու տարբեր բաներ են, և Թուրքիայի մուտքը ՇՀԿ բոլորովին այլ դրության մեջ կդնի նրա հարաբերությունները մասնակից երկրների հետ։