Search
Close this search box.

Պուտինն ասել է՝ Հայսատանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը կապ չունի Ղարաբաղի հետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը կապ չունի Ղարաբաղի հետ, Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

«Սահմանային վերջին միջադեպն ընդհանրապես կապ չունի Ղարաբաղի հետ, այն բոլորովին այլ տարածաշրջանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։