Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում խփել են ռուսներին. Դավիթ Գրիգորյան

Լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՓԵ՛Լ Է ՌՈՒՍՆԵՐԻՆ

լուրը, փաստորեն, հաստատվում է։ Ռուսական ԱԴԾ սահմանապահ ծառայության տեղակայման վայրը ռմբակոծվել է, ըստ առկա տեղեկությունների, թշնամական զինված ուժերի կողմից։
Բանը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-13-ին։ Ռուսները ստիպված են եղել լքել իրենց տեղակայման վայրը Գեղարքունիքի մարզում։ Վնասվածնքեր են ստացել ինչպես ՌԴ ԱԴԾ ծառայողական մեքենաները, այնպես էլ շինությունը, որտեղ տեղակայված են եղել ռուսները։

Հիմա հստակ հարց, էլ ի՞նչ ապացույց է պետք ռուսներին, որպեսզի վերջիններս չդիտարկեն այս պատերազմը որպես լոկալ բախում ու սահմանային մարտեր։ Սա ի՞նչ է, նույն տրամաբանությունը, ինչ Ուկրաինայու՞մ։ Ինչպես ուկրաինական պատերազմն են ռուսներն անվանում ռազմական օպերացիա, այս դեպքում և՞ս պարզապես “օպերացիայի” ենք ականատես լինում։ Վերջապես, այս դեպքում ահագին տուժել է հենց ռուսական ФСБ-ն։

Սա պատերազմ է։ Իրերը կոչեք իրենց անուններով։

Իսկ ՀԱՊԿ-ը մեռենալիծ մի կառույց է։ Չկա ռուսական աջակցությունը, չեն լինելու զորքեր Ղազախստանից ու Բելառուսից, չի լինելու օգնություն նաև Ռուսաստանից։
Մենք ենք մեր գլխի տերը։ Եթե ռուսական ԱԴԾ սահմանապահներն են փախչում, ի՞նչ եք ակնկալում ՀԱՊԿ-ից։