Search
Close this search box.

Գեղարքունիքի մարզում կա 80 վիրավոր, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք. մարզպետ

Հայ–ադրբեջանական շփման գծի` Գեղարքունիքի մարզին հարակից հատվածում արդեն շուրջ մեկ ու կես ժամ հարաբերական անդորր է, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Մոտավորապես արդեն մեկ ու կես ժամ է, որ կրակոցներ չկան»,– ասել է Սարգսյանը։

Գեղարքունիքի մարզպետը նաև հայտնել է, որ մարզի սահմանամերձ հատվածում Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության հետևանքով այրվում է խոտածածկույթը։

«Ներկա պահին ամբողջությամբ խոտածակույթն է այրվում։ Ծխի մեջ կորած է»,– ասել է մարզպետը։

Սարգսյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։

«Ունենք, որ համայնքի վարչական շենքն են ռմբակոծել, ունենք, որ բնակելի տուն է այրվել»,– ասել է մարզպետը։

Կարեն Սարգսյանը հայտնել է, որ մարզի սահմանամերձ գյուղերի բնակչությունը շարունակում է մնալ գյուղերում, որոշ բնակավայրերից տարհանել են միայն երեխաներին։