Search
Close this search box.

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Հայկական կողմն ադրբեջանական դիրքերի վրա կրակ չի բացել, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը` հերքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հերթական ապատեղեկատվությունը:

«Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,–ասված է հայտարարության մեջ:

Տեղեկացվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: