Search
Close this search box.

Տարադրամի փոխարժեքն այսօր

Հայաստանի արժույթի շուկայում թանկացել են ռուբլին, եվրոն և ֆունտը։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ սեպտեմբերի 10-ի առավոտյան երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 404,38 դրամ միջին գնով, երեկվա համեմատ ԱՄՆ արժույթն էժանացել է 0,06 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 414.09 դրամ միջին գնով. նախորդ օրվա համեմատ գինը չի փոխվել։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 402.56 դրամ է՝ թանկանալով 2.30 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 419,06 դրամ միջին գնով, ինչը 2,53 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։

Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.04 դրամով և կազմել 6.27 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.85 դրամ միջին գնով՝ 0.02 դրամով ավելի սեպտեմբերի 9-ին առաջարկված գնից։ Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 454.92 դրամ միջին գնով, ինչը 3.46 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։

Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքն աճել է 4.20 դրամով՝ կազմելով 486.23 դրամ։