Search
Close this search box.

Մենք ՀՀ տարածքով Ադրբեջանին միջանցք չենք տալու, բայց ճանապարհ տալու ենք, դա սպառնալիք չէ, այլ օգտակար է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

«Այլ բան է, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, նախաձեռնություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ։ Օրինակ՝ խոսվում է միջանցքի մասին, ուզում եմ հստակ լինի․ մենք ՀՀ-ի տարածքով որևէ միջանց որևէ մեկին չենք տալու, ուզում եմ բոլորս հստակ արձանագրենք, բայց ճանապարհ տալու ենք և պատրաստ ենք տալ ցանկացած պահի»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ այս մասով առաջարկներ են փոխանցվել Ադրբեջանին։

«Որ պահին Ադրբեջանը ընդունի այդ առաջարկները, դրանց հիման վրա կարելի է փաստաթուղթ ստորագրել և շատ արագ իրագործել այդ պայմանավորվածությունը։ Հավաստիացնում եմ՝ դա ոչ մի սպառնալիք չի ստեղծում։ Ճանապարհի բացումը ոչ միայն սպառնալիք չէ ՀՀ-ի համար, այլև օգտակար է ՀՀ-ի համար, Ադրբեջանի համար էլ է օգտակար, Թուրքիար համար էլ։ Ադրբեջանը ցանկանում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակվի մնալ շրջափակման մեջ, այ դա սպառնալիք է»,- նշել է Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ շատ է ցանկանում հասնել ճանապարհների բացմանը։

«Սպառնալիք ուրիշ բանի մեջ կա, միջազգային հարթակներում հայտարարում է, որ ոչ մի տարածքային պահանջ չունի Հայաստանից, բայց երբ օգտագործում է «Արևելայն Զանգեզուր» արտահայտությունը, նկատի է ունենում, որ գոյություն ունի նաև «Արևմտյան Զանգեզուր»։ Այս ամեն ինչի տակ թաքնված նկրտումներ կան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։