Search
Close this search box.

«Հրապարակ». Ինչու են պղծում հայ մեծերի արձանները

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ տեղեկացանք, որ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի արձանն են կոտրել, հիմա անցել են հայ մեծերի արձաններին: Ջերմուկի կենտրոնական այգում տեղադրված Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ այլ կիսանդրիների պղծման թեմայով զրուցեցինք Ջերմուկի ճարտարապետ Արսեն Գառնիկյանի հետ:

Նա ասաց, որ շենքը, որտեղ տեղի է ունեցել վանդալիզմը, ունի սեփականատեր: «Այդ շենքն արդեն չորս անգամ վաճառել են: Ձեռքից ձեռք է անցել, ես տեղյակ չեմ, թե ով է այժմ սեփականատերը: Այնպես որ, թե՛ ես, թե՛ քաղաքապետարանը չունենք որեւէ լծակ՝ այս մասով քայլեր ձեռնարկելու համար»:

Իսկ վանդալիզմի դեպքեր Ջերմուկում էլի՞ են եղել, գուցե այդ մասին չի՞ բարձրաձայնվել։ Ճարտարապետն ասաց, որ, հավանաբար, սա առաջին դեպքն է, եթե եղած լիներ, ինքն այդ մասին տեղյակ կլիներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում