Search
Close this search box.

Էրեբունու նախկին թաղապետին` ընտանիքի անդամների հետ կանչել են գլխավոր դատախազություն

Էրեբունու նախկին թաղապետ Արմեն Հարությունյանին կանչել են գլխավոր դատախազություն` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։

Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքում հրապարակված ծանուցագրից։
Ծանուցագրի համաձայն` նախկին թաղապետից բացի նրան պատկանող գույքի առնչությամբ դատախազություն են հրավիրվել նաև նրա ընտանիքի անդամները` կինը, որդին ու հայրը։

Գործող իրավակարգավորումներով Հարությունյանը ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում կարող է ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Արմեն Գրիգորյանը Էրեբունի համայնքը ղեկավարել է 2009-17թթ-ին։

Արմեն Հարությունյանը, ըստ մամուլի, Էրեբունու նախկին թաղապետ, ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է։ Նա, ի դեպ, այդ պաշտոնում փոխարինել է հենց Սեդրակյանին։