Search
Close this search box.

Որ երգիչներն են երգել Վահե Ղազարյանի որդու հարսանիքին

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.երեկ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորոնային համալիրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վահե Ղազարյանի ավագ որդու՝ Ռոբերտի հարսանիքը: Հարսանիքին ներկա է եղել իշխանական ողջ էլիտան՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հյուրերի թիվն անցել է 500-ը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հարսանիքի քավորն էլ «Տաշիր Սամոյի» քրոջ որդին է: Մեզ պատմեցին, որ հարսանիքին երգել են մի շարք հայտնի երգիչներ, որոնցից ոմանց հատուկ հրավիրել են արտերկրից: Մեր աղբյուրի խոսքով՝ նրանք են Աբրահամ Ռուսուն, Սոսո Պավլիաշվիլին, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Սիլվա Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Արմանը Հովհաննիսյանը և այլք: