Search
Close this search box.

Հարություն Վարդանյանը` Արևմտյան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Անվանի հայ ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանը նշանակվել է Արևմտյան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ գլխավոր մարզչի օգնականը կլինի Արայիկ Ադամյանը:

Թիմն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ֆրանսիայում և նախապատրաստվում է չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որը կկայանա այս տարվա մայիսի 31-ից հունիսի 9-ը Լոնդոնում:

Նշենք` Արևմտյան Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Պենջաբի, Ճապոնիայի միավորված կորեացիների և Կաբիլիայի հավաքականները:

Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լուսանկարներ է ներկայացնում Հարություն Վարդանյանի գլխավորությամբ Ֆրանսիայում անցկացրած մարզումներից.