Search
Close this search box.

«Սա ակնհայտ զրպարտություն է». հայտարարություն

Մամուլում շրջանառվում է իրականության հետ աղերս չունեցող տեղեկատվություն առ այն, թե իբր Կառավարությանը բաժնետոմս նվիրած ընկերության բաժնետերերից մեկը Վահե Հակոբյանի եղբայրն է: Այս մասին տեղեկանում ենք «Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարությունից, որում մասնավորապես ասվում է.

«Սա ակնհայտ զրպարտություն է, որը բացառապես նպատակ է հետապնդում արատավորել Վահե Հակոբյանին՝ նրա անունը շաղկապելով կեղծ երևույթների հետ:

Մշտապես փորձելով զերծ մնալ շինծու և անպատասխանատու հայտարարություններին­ արձագանքելու մոտեցումից՝ այնուամենայնիվ, իրադարձությունները վկայում են, որ նման իրավիճակներում ու հատկապես նման զրպարտության պարագայում իրավական մեխանիզմներին ապավինելը դառնում է անհրաժեշտություն»: