Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր հաղորդագրություն Ստեփանակերտից. ինչ է տեղի ունեցել

Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում, թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է՝ հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել: Այս մասին հաղորդում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի եւ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման եւ բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:

Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Առավել մանրամասն տեղեկատվության կտրամադրենք, հրդեհի լիամարումից եւ կանխարգելիչ միջոցառումների ավարտից հետո։