Search
Close this search box.

Հայաստանը կարող է հայտնվել աշխարհի 34 պետությունների «սև ցուցակում». Հեքիմյան

Աշխարհի 34 պետություն ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Աշխարհի 34 պետություն հարցականի տակ են դրել իրենց բարիդրացիական հարաբերությունները Թուրքիայի հետ:
Աշխարհի 34 պետություն նախընտրել են Հայաստանը:

Այժմ, Հայաստանը փորձում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերություններ ստեղծել: Բա աշխարհի 34 պետությու՞նը:

Չէ, Հայաստանն անշուշտ կարող է մոռանալ դրանց գոյության մասին: Դա, ի վերջո, Հայաստանի իրավունքն է: Այնպես, ինչպես 34 պետությունների իրավունքն է մեր երկիրը մոռացության մատնել: Հայաստանը պետք է նկատի ունենա, որ, ամենայն հավանականությամբ, կարող է հայտնվել աշխարհի այդ նույն 34 պետությունների «սև ցուցակում»: Ոչինչ, зато Թուրքիան կա: Մի՞թե այն չարժի 34 պետություն: Հա, մեկ էլ Ռուսաստանը:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան