Search
Close this search box.

«Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի վայնասունի մեջ է գցել ադրբեջանիցիներին». Վարդան Ղուկասյանի կոչից հետո իրարանցում է սկսվել. Newsmedia.am

Newsmedia.am-ը գրում է. Այո, տները այրելու կոչը ուղղակի վայնասունի մեջ է գցել ադրբեջանիցիներին.
«Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, Վարդան Ղուկասյանի Աղավնոյի, Բերձորի, Սուս համայնքի բնակիչներին ուղղված կոչը, երբ քաղաքական գործիչը հորդորում էր տեղի բնակիչներին այրելու իրենց տները, ըստ շրջանառվող լուրերի խիստ մտահոգել, ու հիստերիայի նոր առթի է տվել ադրբեջանցիներին, ավելին այս օրերին լուրեր են պտտվում այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները բողոքի նոտտա են ուղարկել հայկական կողմին՝ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով՝ լռեցնելու Ղուկասյանին:

Վերը նշվածի վերաբերյալ Newsmedia.am-ը փորձեց այսպես ասած հարցախույզ իրականացնել՝ փորձելով հարցի պարզաբանումը ստանալ նախ եւ առաջ ՀՀ ԱԳՆ-ից: Սակայն ԱԳՆ նախարարի խոսնակ Վահան Հունյանի հեռախոսը, սովորության համաձայն անհասնելի էր: Իսկ ԱԳՆ-ից մեր հարցը լսելուն պես՝ շատ կտրուկ պատասխանեցին միայն. «Կներեք որեւէ կերպ չենք կարող մեկնաբանել»:

Արցախի Արտաքին գործերի նախարարությունից եւս, որեւէ պատաախան մեզ չհաջողվեց ստանալ: Նախարար Դավիթ Բաբայան կամ չէր պատասխանում մեր զանգերին, կամ պարզապես անջատում էր լսափողը:

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանից, ով նկատեց. -Անկեղծ ասած, պաշտոնապես նման տեղեկատվության չեմ տիրապետում, գուցե ռուսական կողմին նման բողոք ներկայացրել են:

Բայց, փաստ է, որ այո տները այրելու կոչը ուղղակի վայնասունի մեջ է գցել ադրբեջանիցիներին: Եվ պատահական չէր, որ այսօր լուրեր եղան, որ նրանք տեղեկացրել են, որ եթե շարունակվի տները այրելու գործընթացը` չի բացառվում որ նրանք ժամկետից շուտ մտնեն: Այսքանը կարող եմ ասել:

Հիշեցնենք, որ մինչև օգոստոսի 25-ը գյուղացիները պետք է լքեն տարածքը: Ռուս խաղաղապահները գնալու են, իսկ ադրբեջանական զինուժը մտնելու է Աղավնո: Ի դեպ, նախօրեին էլ մամուլում լուրեր եղան այն մասին, որ ադբեջանցիները բարի կամք են դրսեւորում եւ թույլ են տվել մինչեւ սեպտեմբերի 1-ը լքեն գյուղերը: Այնինչ, Newsmedia.am-ի տեղի աղբյուրները վստահեցնում են, որ ադրջեջանիցները Բերձոր եւ Աղավնո են մտնելու օգոստոսի 25-ին, եւ որ ոչ մի ավել օր տրամադրելու մտարդրություն էլ չունեն:

Հիշեցնենք, որ հասարակական-քաղաքական գործիչ Վարդան Ղուկասյանը իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ երբ կոչ էր արել Աղավնոյի, Բերձորի բնակիչներին այրելու իրենց տները, հայտարարել էր. որ ով իր կոչից անմիջապես հետո կայրի իր տունը, ապա տվյալ ընտանիքը «Հանրային ձայն» կուսակցության կողմից բնակարան կստանա։

Ղուկասյանի կոչը՝ ինչպես եւ սպասելի էր. անարձագանք չմնաց. շատերը Աղավնոյում այրեցին իրենց տները՝խոստովանելով որ այս դառը իրականության մեջ՝դա է իրենց միակ մխիթարանքը….
Իսկ ահա «Հանրային ձայն» կուսակցությունը՝ ի դեմս Վարդան Ղուկասյանի խոստմանը տեր մնաց. ամբողջությամբ վճարեց (մոտավորապես 24-25 հազար դոլար) բնակարանի գումարը, ով Ղուկասյանի կոչով այրել էր տունը:
Տունը, որ գնվել է Արցախից տեղահանված բնակչի համար գտնվում է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում.4 սենյականոց սեփական տուն է՝ իր բոլոր հարմարություններով:

Ընտանիքն էլ, արդեն տեսել է տունը՝ հավանել են, եղբոր ընտանիքն էլ է նրանց հետ ապրելու այդ տանը։