Search
Close this search box.

Առաջին թանկացումը տրանսպորտում` գազելները բարձրացրել են ուղեվարձը

Տարեվերջին արդեն տարբեր ամբիոններից հայտարարում էին, որ ԵՏՄ-ի կազմում  գտնվելով՝ հունվարի մեկից կանխատեսվում է մի քանի հարյուր ապրանքատեսակների թանկացում: Հունվարի մեկին արդեն վարորդներն ահազանգեցին, որ վառելիքի գինը 20-30 դրամով թանկացել է: Բենզալցակայաններից մեկի աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, թե իրենք չգիտեն` ինչի հանկարծ թանկացավ. «Տերերը դեկտեմբերի 31-ի իրիկունն եկան՝ գները փոխեցին ու գնացին»:
Բնականաբար, վառելիքի գնի բարձրացումը իր հետ բերելու է շատ ու շատ ապրանքների գների բարձրացման: Եվ արդեն որոշ դեպքերում տրանսպորտի գինը բարձրացել է, օրինակ՝  Հրազդան-Երևան երթուղին սպասարկող գազելները նախկին 400 դրամի փոխարեն արդեն սկսել են գանձել 500 դրամ (100 դրամ ավել), առանց կոնկրետ որոշման: Եվ սա այն դեպքում, երբ 2018 բյուջեով կենսաթոշակի բարձրացում չի նախատեսվում, նոր աշխատատեղերի ակնկալիք գրեթե չկա, փոխարենը մոլագարի պես ազգաբնակչությանը հետապնդում են թանկացումն ու արհեստածին այլ խնդրներ, ինչպես օրինակ՝ աջ ղեկով մեքենաների շահագործուման արգելքը, ինչի դեպքում տրամաբանական որևէ պատճառ կամ հիմնավորում չհնչեց, իսկ եթե հնչեց, ապա շատ հակասական:  Ոստիկանությունն իր հաշվետվության մեջ երբեք չնշեց, որ աջ ղեկը անվտանգության խնդիր է առաջացնում, իսկ կառավարությունն ասում է, թե դրանով երթևեկության անվտանգությունն են ապահովում: Մի խոսքով՝ երկիրը վերածել են սեփական «բոստանի», ինչ ուզում ցանում են, ինչ ուզում՝ հնձում:
ArmLife.am