Search
Close this search box.

«Փլատակը չի կարող քեզ ծածկել. դեհ շարժիր թևերդ երկրային զվարթուն, որ երկար չարտասվեմ քեզ համար». օգտատերերն աղոթում են երեխայի փրկության համար

Ա՛յ հրեշտակ, ա՛յ Արքայազն , ա՛յ լույսի մարմնավորում, փլատակը չի կարող քեզ ծածկել։ Դեհ շարժիր թևերդ երկրային զվարթուն, որ երկար չարտասվեմ քեզ համար։
Նշան տուր, որ այստեղ ես, դեռ ուզում եմ հրաշքներին հավատալ։
Հռիփսիմե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Տեր, քո Սուրբ աջով փրկիր այս գանձին:
Սուսաննա Պետրոսյան

Տե՛ր Աստված, ների՛ր մեր մեղքերը, փրկի՛ր այս լուսավոր մանկանը:
Հասմիկ Հարությունյան

Աստված իմ քո երկնային հզոր զորությամբ, քո զորավոր հրեշտակախմբի հետ միասին հասիր ու փրկիր այս աննման հրեշտակին և մնացած բոլորին, ովքեր քո օգնության կարիքն ունեն…
Կարինե Սարդարյան

ԱՍՏՎԱԾ, զորություն տուր,փրկիր այս հրաշքին:
Կարինե Խաչատրյան

Լույսի կտոր անմեղ երեխա, Աստված ջան գթա երեխային, նրա հղի մորը, մի կտրիր նրանց կյանքի թելը:
Ռոզա Ներսիսյան

Համընդհանուր այս աղերսը կհասնի Աստծուն, ու կփրկվի ոսկեշող այս բալիկը։
Նորա Սահակյան