Search
Close this search box.

Ահազանգ ենք ստացել, որ անհետ կորած հղի կին կա` իր 5-ամյա տղայի հետ. նախարար

Ահազանգ ունենք, որ անհետ կորած հղի կին կա իր 5-ամյա տղայի հետ: Այս մասին լրագրողների հետ ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Նախարարի խոսքով` փրկարարական աշխատանքների ընթացքում ծխահարվել է 7 փրկարար:

Նա նշեց, որ հրդեհի պատճառների մասին դեռ չի կարող խոսել, քանի որ փրկարաներին չի հաջողվել հասնել հրդեհի բռնկման վայր:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։ Կա 3 զոհ: