Search
Close this search box.

Հազար ճոխ հարսանիք եք գնացել,որոնք ավարտվել են ճոխ հրավառությամբ, բա անեիք այդ ընթացքում․ արձագանք Արսեն Թորոսյանի հայտարարությանը

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը գրել է․

Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառները իհարկե հետագայում կպարզվեն, բայց մինչ այս պահը շարունակվող փոքրիկ պայթյունները շատ նման են հրավառությունների ժամանակ օգտագործվող պայթուցիկների պայթյուններին։
Ժամանակին առողջապահության նախարարությունը հանդես էր եկել ՀՀ տարածքում հրավառությունները և ճայթուկների վաճառքը արգելելու նախաձեռնությամբ (բացառությամբ պետական տոների ժամանակ պետական կառույցների կողմից կազմակերպվող հրավառությունների), ինչը սակայն հետագայում ընթացք չստացավ, քանի որ վրա հասավ կովիդի համաճարակը և մեր առաջնահերթությունները ինքնաբերաբար փոխվեցին։

Գործադրի իմ գործընկերներին կոչ եմ անում արագ ընթացք տալ այդ նախաձեռնություններին, որպեսզի թե՜ մեր երկրում երեկոները ավելի հանգիստ ու անաղմուկ լինեն, թե՜ խուսափենք նման դժբախտ պատահարներից։
Հ.Գ. հուսամ այս պատահարից զոհեր և տուժածներ չենք ունենա։

Լրագրող Աննա Վարդանյանը արձագանքելով Թորոսյանի այս գրառմանը, այն որակել է աբսուրդ հայտարարություն․

Ավելի աբսուրդ հայտարարություն չէր կարող լինել, ի՞նչ է նշանակում կովիդի համաճարակը խանգարեց,առաջնահերթությունները փոխվեցին։ Պարոնայք, քովիդի համաճարակը անցել է վաղուց,դրանից հետո հազար բան էք իբրեւ փոխել,հազար օրենք ու որոշում եք ընդունել։ Հազար ճոխ հարսանիք եք գնացել,որոնք ավարտվել են ճոխ հրավառությամբ։ Բա անեիք այս ընթացքում։
Բացի դա, մի շարք գերատեսչություն ու նման կառույցներ կան, լիքը աշխատակիցներով, հանձնարարեիք թող անեին զոչգահեռ,դուք էլ կովիդի համաճարակը կանխելով զբաղվեք։ Չնայած դա էլ չարեցիք։
Հ.Գ.Պարոն Թորոսյան,խնդրում ենք,լռե՛ք։