Search
Close this search box.

10 միլիարդ դոլար արտաքին պարտք ունեցող Հայաստանում 330 միլիոն դոլարի չափ պարգևավճար․ ինչի համար՝ թուրքի առաջ ծնկելո՞ւ

Հատուկ 688 հազարի համար, ֆյսբուքյան իր էջում գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը
Շուրջ 10 միլիարդ դոլար արտաքին պարտք ունեցող Հայաստանի պետական բյուջեից վերջին 4 տարում բաժանվել է ավելի քան 330 միլիոն դոլլարի չափ պարգեւավճար։ Պարգեւավճար սովորաբար տրվում է աշխատանքի մեծ արդյունավետության, մեծ արդյունքների կամ՝ արտաժամ աշխատանքի համար։

Դրական ի՞նչ արդյունքներ է ունեցել այս իշխանությունը՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային տարածքներից ադրբեջական զինուժին վռնդե՞լ է, Ադրբեջանից հայ գերիներին վերադարձրե՞լ է, զոհվածների մասունքները դիահերձարաններից հանել, հուղարկավորե՞լ է , Եռաբլուրի կիսատ կառուցապատումն ավարտե՞լ է, Ադրբեջանի հետ սահմանին ջրամբարներ է կառուցե՞լ, սահմանապահ դիրքերն ամրացրե՞լ, կառուցապատե՞լ է , դրանք հագեցրե՞լ է հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներով, սեփական ԱԹՍ-ների արտադրություն է գործարկե՞լ,սննդամթերքի գնաճը զսպե՞լ է, գյուղատնտեսության մեջ ապահովագրություն ,ոռոգման կաթիլային համակարգ է ներդրե՞լ, հակակարկտային պայքարի միջոցներ է տեղակայե՞լ։

Իշխանության օրակարգը խաղաղության օրակարգ չէ, այլ՝ թուրքի առաջ ծնկելու, կապիտուլյացիայի օրակարգ է, որը հետեւողականորեն, քայլ առ քայլ իրականացվում է։