Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում ադրբեջանական սադրանքի մասին

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները նշում են իրենց պատասխանատվության գոտում իրավիճակի սրման մասին:

Սարիբաբա բարձունքի շրջանում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է Ադրբեջանի ԶՈւ կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ տեղեկագիրը:

Ռուս խաղաղապահ հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար։