Search
Close this search box.

Սերբիայի նախագահը խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը

Սերբիայի նախագահ Վուչիչը դիմել է միջազգային հանրությանը չճանաչված Կոսովոյի իշխանությունների վրա ազդելու խնդրանքով։ Ալեքսանդր Վուչիչը հույս է հայտնել, որ օգոստոսի 1-ին չճանաչված Կոսովոյում իրավիճակը լիցքաթափվելու է։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԳՆ-ին Կոսովոյի հետ կապված իրավիճակում աջակցության համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Կոսովոյի ոստիկանությունը ծրագրում է կեսգիշերին օպերացիա իրականացնել ինքնահռչակ հանրապետության հյուսիսային հատվածում բնակվող սերբերի դեմ։

«Կարծում եմ, որ մենք երբեք չենք եղել ավելի դժվար ու ծանր վիճակում, քան այսօր։ Ինչու ես սա ասացի. Պրիշտինայի ռեժիմը փորձում է օգտագործել աշխարհում տիրող տրամադրությունները՝ ներկայանալով որպես զոհ»,- ասել է Վուչիչը։

Սերբիայի ղեկավարը նաև ասել է, որ Բելգրադը կփորձի ամեն գնով պահպանել խաղաղությունը։