Search
Close this search box.

Խաչատուր Քոքոբելյանի հայրը կորել է

Երեկ՝ հուլիսի 27-ին, առավոտյան ժամը 07։00-ից Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ոտիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանության և քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները Աչաջուր գյուղի հարակից անտառներում որոնողական աշխատանքներ են կատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 օր առաջ ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել Աչաջուր գյուղի բնակչից, ով հայտնել է, որ հայրը՝ 86-ամյա Գրիշա Քոքոբելյանը, դուրս է եկել տանից և չի վերադարձել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ որոնվող Գ․ Քոքոբելյանը հայտնի քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հայրն է։