Search
Close this search box.

Գեներալ Մանվել Գրիգորյանը նման դեպքերում ասում էր՝ թող գնան իրենց մայրերին փոխզիջեն ու հանձնեն

Արցախի Աղավնո գյուղի դպրոցի շենքն է։ Պատերազմի ժամանակ շենքը շատ վնաս էր կրել թշնամու հրետակոծությունից, մի խումբ հայ մարդիկ էլ փորձել էին թալանել՝ կարծելով, թե հանձնվող գյուղը ավելի լավ է դատարկ տալ Ադրբեջանին։ Շնորհիվ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի ու դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանի՝ ամեն ինչ գրեթե նույնությամբ պահպանվեց, գյուղն էլ չդատարկվեց։

2021-ի փետրվարին երբ հերթական անգամ մտա Աղավնո, պատերազմից ընդամենը 3-4 ամիս անց արդեն հասցրել էին նորոգել դպրոցն ու անցնել բնականոն դասապրոցեսի։

2022-ի հուլիսին հայրենիքին իմ նվիրյալ ընկեր Հովհաննես Իշխանյանը նկարել է Աղավնոյի դպրոցի շենքը՝ գունազարդված։

Ո՞ւմ են անհայրենիքները հանձնում այն, ինչ հանձնման ենթակա չէ։

Գեներալ Մանվել Գրիգորյանը նման դեպքերում ասում էր՝ թող գնան իրենց մայրերին փոխզիջեն ու հանձնեն։

Նաիրի Հոխիկյան