Search
Close this search box.

Այրվածքներ ստացած զինծառայողը մահացավ

Հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պալյան Ջիվանի Պողոսյանը, ով այրվածքներ էր ստացել դիրքերում հերթապահության ժամանակ, մահացավ…

Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին»:

Հիշեցնենք՝ ՊՆ–ն հուլիսի 25-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզում ժամկետային զինծառայող է այրվածքներ ստացել։ Նրա առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։