Search
Close this search box.

Անվտանգային նոր ռիսկեր՝ տարածաշրջանում

Երեկ Բլինքեն- Ալիև հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն, իհարկե, հիշեցրել է, որ իր երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ է, բայց շեշտել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղությանը «երկկողմ հիմքով ու գործընկեր- համախոհների հետ»:

Հաղորդագրության ամբողջական տեքստից ակնհայտ է դառնում, որ «գործընկեր- համախոհները» ոչ թե մյուս համանախագահ երկրներն են(առաջին հերթին՝ Ռուսաստանը), այլ՝ ԵՄ-ն:

Այսպիսով, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումը հնարավոր չեն համարում ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Վաշինգտոնում:
Միջնորդական մրցակցային հարթակների գոյությունը, ավելին՝ նրանց հակադրությունը, անվտանգային նոր ռիսկեր է ծնում տարածաշրջանում:

Սուրեն Սուրենյանց