Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ վիճակում է կալանքի տակ գտնվող բլոգեր Միկա Բադալյանը տեղափոխվում հիվանդանոց․ Փաստաբանը դիմում է ՌԴ դեսպանին

Կալանքի մեջ գտնվող բլոգեր Միկա Բադալյանը քիչ առաջ ներքին արյունահոսություն եւ նախաինֆարկտային վիճակ ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Միկայի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշել է, որ նախորդ օրերին բլոգերը որեւէ առողջական գանգատ չի ունեցել։

Հայաստանում ՈՌ դեսպան Կոպիրկին, ձեզ վաբշե չի՞ հուզում, որ ձեր մի քաղաքացին՝ Արմեն Գրիգորյանը, մահանում է ուղիղ եթերում, այս մի քաղաքացին՝ Միկա Բադալյանը, բացարձակապես առողջ մարդ, ներքին արյունահոսությամբ ու նախաինֆարկտային վիճակում հասցվում է կլինիկա։

Թե՞ դուք եւս, ինչպես ձեր կոլեգա Անդրեա Վիկտորինը, վստահ եք, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար կալանավորված մարդ չկա։