Search
Close this search box.

Փաշինյանը դժգոհել է կառավարության նիստում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ իրենք էլ են կիսում տարածված այն կարծիքը, որ դատական համակարգում բարեփոխումներն ինտենսիվ հաջողություն չեն ունեցել, «մենք եւս այնքան էլ գոհ չենք բարեփոխումներից»:
Միաժամանակ, նա նշել է այս ասպարեզում որոշակի ձեռքբերումների մասին։

«Վերջերս թերթում էի Եվրոպական միության Արեւելյան գործընկերության ծրագրի զեկույցը եւ արձանագրեցի, որ մի շարք ուղղություններով Հայաստանն Արեւելյան գործընկերության երկրներում առաջատար դիրքեր ունի, այդ թվում՝ Անկախ դատական համակարգ ենթավերնագրում:

Մի կողմից լավ է, որ մենք ինքներս մեզնից ավելին ենք պահանջում, բայց մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ մեր միջազգային գործընկերների արձանագրմամբ՝ ունենք շատ էական առաջընթաց: Եվ Արեւելյան գործընկերության երկրների շարքում այս ուղղությամբ լինել առաջատար կարեւոր արձանագրում է»,- կառավարության այսօրվա նիստում ասել է Փաշինյանը: