Search
Close this search box.

Վճարվել է Նարեկ Մանթաշյանին ազատ արձակելու համար սահմանված 20 մլն ՀՀ դրամ գրավը

Քիչ առաջ վճարվել է «Հայաստան» դաշինքի անդամ, «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանին ազատ արձակելու համար սահմանված 20 մլն ՀՀ դրամ գրավը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է « Երիտասարդի Ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։

«Ժամը 22։00-ին Վարդաշեն ՔԿՀ-ի դիմաց կդիմավորենք Նարեկին»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, այսօր Նարեկ Մանթաշյանին 20 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում էր կայացրել։