Search
Close this search box.

Պուտին․ Անկախ ամեն ինչից՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են

Թեհրանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները, անկախ ամեն ինչից, զարգանում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են, «չնայած ամեն ինչին, ապրանքաշրջանառությունն աճում է, ընդ որում՝ շատ զգալի տեմպերով»։

Պուտինը նաև ընդգծել է, որ ուրախ է, որ Աստանայի «եռյակի» գագաթնաժողովի շրջանակում ինքն ու Էրդողանը հնարավորություն են ունեցել երկկողմանի հանդիպում կազմակերպել, քանի որ հարցերը շատ են։