Search
Close this search box.

Վրաստանի արտգործնախարարը մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Թբիլիսիում

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում։

«Շատ հպարտ եմ, որ Թբիլիսին դարձել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման վայր։ Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերը արդյունք կտան»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։