Search
Close this search box.

Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ավարտվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։

Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Երկկողմ հանդիպումից հետո պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով։

Քննարկվել են տարածաշրջանային, տրանսպորտային և այլ հարցեր։

Հանդիպումների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հրապարակվել։