Search
Close this search box.

Ողբերգական դեպք. ջրավազանից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրավազանում երեխա է ջրահեղձվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված վայր է ժամանել ԱԻն ՓԾ թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել է նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արկադի Աբովյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը:

Լրացուցիչ կանչով ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 30 ՀՋՋ-ից 1 մարտական հաշվարկ:

Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական ջոկատից, տեղի ուժերով ջրավազանից դուրս են բերել 14-ամյա Արտավազդ Կ.-ի դին: Երեխայի մարմինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սարգսյանը: