Search
Close this search box.

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ադրբեջան կմեկնի․ Ինչ էր շեշտել նա Փաշինյանի հետ հանդիպմանը

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին նախատեսում է այս ուրբաթ Ադրբեջան այցելել։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Меhr» գործակալությունը։
Նշվում է, որ Շամխանին Բաքու է մեկնելու ադրբեջանցի գործընկերոջ հրավերով։

Նա նաև մտադիր է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի քննարկի իրանա-ադրբեջանական կապերը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները:

Հիշեցնենք, որ Ալի Շամխանին Հայաստան էր ժամանել հուլիսի 7-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով: Շամխանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել էր` Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ և նշել, որ իր երկիրը ևս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում: