Search
Close this search box.

«Տուն կգամ բարով՝ խոստմանս հավատարիմ». Հերոս Ղազար Սարուխանյանի գրված բանաստեղծությունը՝ նվիրված իր մայրիկին

Հերոս Ղազար Սարուխանյանի գրված բանաստեղծությունն է՝ նվիրված իր մայրիկին.

Մորս
Մա՛յր իմ սիրելի,
Շատ մի՛ մտածիր,
Որդիդ պահում է
Հողը հայրենի,
Ու կանցնի շատ շուտ
Այս երկու տարին,
Տուն կգամ բարով՝
Խոստմանս հավատարիմ։
Մատաղիս
Մեծ Ղարաբաղի փոքր անկյունում,
Խոր ձորերի մեջ՝ լեռներով պատված,
Գյուղ կա մի փոքրիկ՝ Մատաղիս կոչվող,
Անամպ երկնքով, խաղաղ թվացող։
Բայց և անհանգիստ
Թե՛ փամփուշտների սուլոցի ձայնից
Եվ թե՛ արկերի զիլ դղրդոցից։
Փոքր է գյուղը, պատմությունն է մեծ,
Մեծ ու դարավոր
Հարյուրամյակով պատերազմ տված
Ու ամեն մարտում հաղթանակ տոնած,
Բայց հոգու խորքում արցունքը պահած՝
Զոհված քաջերի կորցրած արյան
Ու կյանքի համար։
Այն կյանքի համար, որ չեն խնայել
Ու հենց դրանով ողջ ազգն են պահել։

Ղազար Սարուխանյան

Ծնվել է 2001 թվականի մայիսի 29֊ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում։ 2006 թվականից հաճախել է տեղի Շ. Շահնազարյանի անվան միջնակարգ դպրոց,որն ավարտել է 2018 թվականին։Եղել է պարտաճանաչ,ընդունակ ու կարգապահ աշակերտ։
2018 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել է մայրաքաղաք Երևան,աշխատանք գտնելու և աշխատելու նպատակով։ Աշխատանքի է անցնում սննդի կետում և արագ ինտեգրվում է քաղաքի կյանքի մեջ։

2019 թվականին հուլիսի 10֊ին մեկնում է ծառայության և միանգամից գնում է ծառայության Մատաղիս։

2020 թվականի սեպտեմբերի 27֊ին սկսվեց պատերազմ և Մատաղիսը դարձավ ամենաթեժ կետերից մեկը։ Ղազարը կռվի առաջին օրից մասնակցում է թեժ մարտերին,քաջի նման կռվում և զոհվում քաջաբար։

Ցավոք,հոկտեմբերի 10֊ին պատերազմի 14֊րդ օրը ցերեկը ժամի 15.00֊ի կողմերը անմահանում է Ղազարը՝ արկի բեկորներից մարմնի տարբեր մասերում մահացու վիրավորումներ ստանալով։ Ղազարը մահանում է կարևոր բարձունքի պաշպանության ժամանակ,շատերիս հայտնի Լյուլասազ բարձունքի պաշպանության ժամանակ։

Ղազար Սարուխանյանը հուղարկավորվել է հոկտեմբերի 14֊ին հայրենի գյուղ Կոթիում։
Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն և 6֊րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան մեդալներով։