Search
Close this search box.

Ինչպիսի եղանակ է սպասվում հունվար ամսին Հայաստանում

Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.7 0C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում: Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -9 0C, Պաղակնում -12 0C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961 թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.2 0C): Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում` -7…-9 0C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -34 0C:

Ցածր ջերմաստիճաններ են գրանցվում նաև ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ լեռներից գիշերային ժամերին ցած է իջնում սառը օդը, որը ձնածածկույթի առկայության դեպքում ավելի է սառչում: Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-4 0C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -10 0C-ից ցածր են եղել: Հանրապետության ծայր հարավային և հյուսիս-արևելյան շրջաններում հունվարին տաք է` միջին ամսական ջերմաստիճանը` Բագրատաշենում ` +0,3 0C, Մեղրիում` +1,6 0C: Այս շրջաններում նվազագույն ջերմաստիճանը -17…-20 0C-ից ցածր չի իջնում: Ամենացուրտ հունվարները հանրապետության տարածքում դիտվել են 1933, 1950, 1957, 1964, 1972, 1977, 1983, 2002, 2007, 2008 թթ.: Բացառապես ցուրտ է եղել 1972 թ. հունվարը, երբ միջին ամսական ջերմաստիճանը հունրապետության տարածքում տատանվում էր -5.1 0C-ից (Բերդ) մինչև -17.5 0C-ի (Պաղակն) սահմաններում, Երևանում բացարձակ նվազագույնը 1972 թ. հունվարի 21-ին գրանցվել է -29.50C, 2007 թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -4…-110C(Սյունիքի հովտային շրջաններում և Տավուշում -2…+4 0C), 2008 թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -5…-13 0C սահմաններում: Տաք հունվարներ դիտվել են 1963,1966,1987,2003,2004, 2010, 2014 թթ., ընդ որում 1966 թ. շատ շրջաններում հունվարի միջին ամսական ջերմաստիճանը եղել է դրական, իսկ հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում այն եղել է +6 0C (Գորիս, Կապան), Մեղրիում` +9 0C: Երևանում նույնպես այդ տարվա հունվարը բացառապես տաք էր` +5 0C:

Մառախուղը հաճախակի դիտվում է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և լեռնանցքներում: Երևանում և Գյումրիում դիտվել են տարիներ, երբ հունվարին ամեն օր եղել է մառախուղ: Երևանում 1971 թ. հունվարին գրեթե 3 օր անընդմեջ (63 ժամ) դիտվել է մառախուղ:

Ամպամած օրերի թիվը տատանվում է 3-10 օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում 120 ժամ է, Արարատյան հովտում` 80-100 ժամ: 1971 թ. հունվարին Երևանում այն կազմել է ընդամենը 22 ժամ:

Գերիշխում է անդորրային եղանակ, իսկ հյուսիս-արևելյան շրջաններում դիտվում են թույլ քամիներ: Քամու միջին արագությունը` 2 մ/վ է: Լեռնանցքներում և բարձր լեռնային շրջաններում այն հասնում է 6-8 մ/վ: Սակայն հունվարին կարող են դիտվել ուժեղ քամիներ` մինչև 20 մ/վ արագությամբ, իսկ լեռնանցքներում՝ մինչև 40 մ/վ և ավելի արագությամբ: Երևանում 1956 թ. դիտվել է քամի 34 մ/վ արագությամբ:

Հունվար ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-2 0C, որը 3-4 0C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև -10…-14 0C, առանձին օրեր` օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +12…+14 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16…-20 0C, առավելագույնը` +5…+9 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի (նորման` 16…22 մմ ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզի

լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…-5 0C, որը 3-4 0C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև -15…-20 0C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +5…+10 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -20…-26 0C, առավելագույնը` 1…6 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի (նորման` 19…42 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+3 0C, որը 3-4 0C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև -10…-15 0C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +10…+15 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -18…-22 0C, առավելագույնը` +8…+9 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի (նորման` 18-22 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2…+5 0C, որը 3-4 0C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև -5…-10 0C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15…+20 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11…-14 0C, առավելագույնը` +11…+14 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավեի (նորման` 23-24 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +4…+5 0C, նախալեռնային շրջաններում` 0…-2 0C, որը 3-4 0C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` հովտային շրջաններում մինչև` -7…-10 0C, նախալեռնային շրջաններում` -10…-15 0C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը հովտային շրջաններում մինչև` +18…+23 0C, նախալեռնային շրջաններում` +10…+15 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -8…-13 0C, նախալեռնային շրջաններում` –18…-22 0C, առավելագույնը` հովտային շրջաններում +13…+16 0C, նախալեռնային շրջաններում` +8…+12 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 16-28 մմ, լեռնային շրջաններում 16-47 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-1 0C, որը 3–4 0C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` ցածրադիր վայրերում մինչև -10…-12 0C, բարձրադիր վայրերում -8…-10 0C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +12…+14 0C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16…-18 0C, առավելագույնը` +5…+7 0C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի (նորման` 22-29 մմ):

(նորման` 22-29 մմ):