Search
Close this search box.

Թափուր հաստիք՝ վարչապետի աշխատակազմում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալի (ծածկագիրը՝ 06-2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքէջից։

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ համապատասխան մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:

Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալի (ծածկագիրը՝ 06-2-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 14:30-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 310858 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Որոշումների կայացում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 10, 11, 14, 15, 17, 48, 49, 50)

«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 4-10, 16, 18, 24)

ՀՀ Սահմանադրություն
(Հոդվածներ՝ 5, 89, 101, 122, 132, 133, 144, 155)
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 17, 18, 19, 20)

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 7, 8)

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 6, 7, 10, 11, 15)

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 34, 37)

ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշում

ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 26-ի «Միջազգային պայմանագիր ստորագրելու համար լիազորագիր տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 830-Ա որոշում

«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
(Էջեր 70-74, 93-101, 170-174, 221-235, 245-251, 257-261)

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012
(§1.1, §1.2, §1.3, §1.5, §2.1, §6.1, §6.2)

Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ [email protected], հեռ. 010515756