Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հենց այստեղ՝ Հատիս լեռան գագաթին է տեղադրվելու աշխարհում չկրկնվող ու բացառիկ մոնումենտալ արձանը

2528 մ բարձրությամբ Հատիս լեռան գագաթին այսօր մեկնարկեցին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները: Այս մեգանախագծի լուսաբանման նպատակով Հայաստան էին ժամանել նաև Euronews, El confidencial, EFE, VoyageAfriq և մի շարք այլ հեղինակավոր արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Միջազգային գործընկերների հետ սերտ գործակցության շնորհիվ Հայաստանում իրականացվող այս նախադեպը չունեցող նախաձեռնության մասին շուտով տեղեկանալու են բազմամիլիոնանոց լսարան ունեցող լրատվամիջոցների հետևորդները, ինչն էլ նոր ու բացառիկ խթան է հանդիսանալու մեր երկրում զբոսաշրջության զարգացման համար: Զավեշտալի է, որ այս ֆոնին հանրությանը ոչինչ չասող անվանումներով տարատեսակ կազմակերպություններ Քրիստոսի արձանի տեղադրման թեման արհեստականորեն շահարկելով փորձում են սեփական չգոյության մասին հիշեցնելու հուսահատ փորձեր իրականացնել:

Ինչևէ, մեգանախագծի մեկնարկն արդեն տված է և 3 տարի անց Հայաստանում վեր է հառնելու Հիսուս Քրիստոսի արձանը, որն իր մեջ համերաշխության, հանդուրժողականության ու համազգային համախմբման խորհուրդն է կրելու: