Search
Close this search box.

Աղքատության պատճառը քրեաօլիգարխիկ համակարգն է, որի ներկայացուցիչն է նաև Գագիկ Ծառուկյանը

«Աղքատությունը վերացվում է տնտեսության զարգացման շնորհիվ: Պետք է աշխատատեղեր բացվեն, համապատասխան գնաճ է, պետք է աշխատավարձն ու թոշակը բարձրացվի»,- նախորեին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա կարևորել է, որ մարդիկ տոները նշեն արժանապատիվ. «Որ, այո, միս էլ լինի, կարագ էլ լինի գոնե այդ Նոր տարվա օրը: Եվ հույսով հավատով, որ լավ է լինելու: Ցանկացած մարդ իրավունք ունի օգտվելու և մսից, և կարագից»,- նշեց նա: միս ու կարագ ունենալու և այլ հոգսեր հոգալու համար Ծառուկյանն ասաց, որ այսօր 100 մլն դրամ տրամադրել է իր կուսակից պատգամավորներին, որպեսզի նրանք այդ գումարով աջակցություն ցուցաբերեն անապահով ընտանիքներին:
Ֆեյսբուքյան օգտատեր Զարուհի Մուրադյանը անդրադառնալով Ծառուկյանի այդ հայտարարությանը,երբ մարդու իրավունքի էությունը, բովանդակությունը հասցվում է սննդից օգտվելու իրավունքի մակարդակի, նման մոտեցումը ամենանվաստացուցիչն է, ոչ պակաս, քան ՀՀԿ կարկառունների կողմից աղքատությունը որպես բնական երևույթ համարելը.

«Երկու մոտեցումներում էլ մարդկանց դիտարկում են որպես մշտապես չքավորներ, աղքատներ։
Պարզապես ՀՀԿ֊ն գտնում է որ պարտավորություն չունի կերակրելու, ԲՀԿ֊Ծառուկյանն էլ գտնում է, թե ժամանակ առ ժամանակ նաև կարելի է կերակրել։

Բայց այդ ինչու՞ պետք է բնակչության մեկ երրորդը աղքատ լինի։

Այս հարցը ոչ ոքի չի հետաքրքրում, որովհետև դրա պատճառը այն քրեաօլիգարխիկ համակարգն է, որի ներկայացուցիչն է և Գ․Ծառուկյանը, և ՀՀԿ վերնախավը․․

Գոնե մի փոքր “ֆայմ”, հասկացողություն ունեցեք, լռեք, եթե չեք հասկանում» գրում է ֆեյսբուկյան օգտատերը: