Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2528 մետր բարձրություն ունեցող Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկեցին․ Արձանը տեսանելի կլինի հանրապետության տարբեր բնակավայրերից

Այսօր 2528 մ բարձրություն ունեցող Հատիս լեռան վրա տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած Հիսուսի արձան համալիրի տեղադրման աշխատանքների մեկնարկը, որին մասնակցելու համար հատուկ Հայաստան է ժամանել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ում Ծառուկյանը որոշ մանրամասներ ներկայացրեց:

Մոտ մեկ շաբաթվա ընթացքում դեպի Հատիս լեռ տանող 8-9 կիլոմետրանոց Ճանապարհ է փորվել, հենց այդ ճանապարհով անցան բոլոր հյուրերը, հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները․ «Այն տեմպով, որով այդ հսկա ճանապարհն է բացվել, կընթանան նաև մնացած աշխատանքները»,- հավաստիացրեց Գագիկ Ծառուկյանը՝ ավելացնելով, որ երեք տարի հետո կազդարարվի այսօր մեկնարկած աշխատանքների ավարտը: Կառուցվելու է նաև ճոպանուղի

Այս բարձրությունից Հիսուսի արձան-համալիրը տեսանելի կլինի Հանրպետության տարբեր հատվածներից:

Հիշեցնենք, որ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ դեմ չեն Գագիկ Ծառուկյանի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին, Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում.