Search
Close this search box.

Վլադիմիր Գասպարյանին երեք են նշանակել

Երեւանում հարցվածների միայն 8.9 տոկոսն է լիովին բավարարված 2017 թվականին ոստիկանության աշխատանքով: Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «GALLUP International Association»-ի անդամ «ԷԼ Փի Ջի» ընկերության տնօրեն Արման Նավասարդյանը:

Միեւնույն ժամանակ, ոստիկանության գործունեությունը բավականին դրական է գնահատել 32.3 տոկոսը, իսկ 28.1 տոկոսը համարում է, որ ոչինչ չի փոխվել դեպի լավը, ավելի շուտ դեպի բացասականն է փոխվել 9.5 տոկոսի կարծիքով, ոստիկանության գործունեությունը բացարձակ բացասական է գնահատել քաղաքացիներ 9 տոկոսը:

Հարցին՝ ինչպես եք գնահատում ոստիկանության աշխատանքը հատուկ օրերին, ինչպես օրինակ՝ արձակուրդներին, հանրահավաքներին, միջազգային այցելություններին, 12.9 տոկոսը դրական է գնահատել, ավելի շուտ դրական է համարել 37.6 տոկոսը: Ընդ որում, 32.9 տոկոսը չի կողմնորոշվել, 10.5 տոկոսը` բավականին բացասական, իսկ 6.1 տոկոսը` բացասական»,-նշեց Նավասարդյանը: Նա ավելացրեց, որ ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գործունեությունը քաղաքացիների կողմից հինգ միավորանոց սանդղակով գնահատվել է 3.3, ինչը որոշակիորեն բարձր է նախորդ տարվա համեմատ։

Ընդհանուր առմամբ, Երեւանում անցկացված հարցմանը մասնակցել է 620 մարդ: