Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Արմավիրի մարզում է: Նա տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
Վարչապետը Պտղունք համայնքում ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին:
Դպրոցը շահագործման կհանձնվի այս տարվա հոկտեմբերին։

Վարչապետը հետաքրքրվել է` ֆինանսավորման կամ գույք ձեռք բերելու խնդիր կա, թե ոչ, և հրահանգել է, որ ֆինանսական միջոցների պատճառով անգամ մեկ օր դպրոցի շինարարությունը չհետաձգվի։

Վարչապետին հայտնել են, որ դպրոցի կառուցման նախագիծն իրականացվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: