Search
Close this search box.

ՖՈՏՈ. Վահան Քերոբյանն ու «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը հանդիպել են

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի հետ։
«Այսօր հանդիպել եմ Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ` քննարկելու Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

Նշենք, որ «Պոկերի արքան» Հայաստան է եկել այսօր։ Նա այցելել է Երևանի կենտրոնում գտնվող իր բրենդային խանութ, որտեղ հանդիպել է երկրպագուներին և ներկայացրել իր «Դրվածք» գիրքը:

Հիշեցնենք, որ Բիլզերյանը 2018 թվականին այցելել էր Հայաստան, հայկական անձնագիր ստացել և հաշվառվել ՀՀ ԶՈւ–ում։ Նա մեկնել էր Արցախ ու Սևանում ճաշել ՀՀ երկրորդ նախագահի որդու` Լևոն Քոչարյանի հետ։ Ամերիկահայ միլիոնատերը չէր մոռացել նաև իր գեղեցկուհիների մասին, թեև ամբողջ «հարեմին» հետը չէր բերել, այլ եկել էր միայն սևահեր Սայլեն Մեդեյրոսի հետ։