Search
Close this search box.

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. 33-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 1-ամյա տղայի, վերջինս մահացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա՝ զուգակցված ծանր գանգուղեղային վնասվածքով, միկոհեմոռիա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաննեը պարզել են, որ մահացածը Ավշար գյուղի բնակիչ՝ 1-ամյա Տիգրան Մ-ն էր։

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 18։50-ի սահմաններում Ավշար գյուղի Ֆիդայու փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մեսրոպ Մ-ն իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել երեխային, որից հետո վերջինս մահացած վիճակում տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Մեսրոպ Մ-ն ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք։

Վրաերթի փաստով քննիչ Զոհրաբյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։