Search
Close this search box.

Մանրամասներ` Ապարանի միջադեպի հետևանքով վիրավորում ստացածների առողջական վիճակի մասին

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորներից մեկն արդեն լավ է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

«Նրան նույնիսկ մի քանի օրից, հնարավոր է, դուրս գրենք։ Բայց մյուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, ոչ մի դրական դինամիկա», – ասաց Կուրղինյանը։

«Արմենիա» ԲԿ փոխտնօրենի խոսքով՝ կրծքավանդակի շրջանում վիրավորում ստացած քաղաքացին լավ է, վիճակը գնահատվում է բավարար, վիրաբուժական բաժանմունքում է, իսկ գլխուղեղի վնասվածք ստացած վիրավորը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, ծայրահեղ ծանր վիճակում։

Հիշեցնենք` հունիսի 19-ին Նիգավան գյուղի մոտ կրակոցներից հետո «Արմենիա» բժշակական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդ, որոնցից մեկը, որ գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել, մահացել էր ԲԿ-ում: