Search
Close this search box.

Ո՞վ է «Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածուն

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը քիչ առաջ հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Պատգամավորը պատճառների մասին չի բարձրաձայնել, սակայն, նշել է, որ դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ։

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն ՀՅԴ անդամ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գեւորգյանն է: