Search
Close this search box.

Պուտինը կհարձակվի՞ Մոլդովայի վրա

Ռուսաստանը փորձում է ապակայունացնել Մոլդովան, սակայն չունի ռազմական պոտենցիալ Մերձդնեստր ուժեր մտցնելու համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն, հայտնում է Moldova 1-ը։

Ջոանեն նշել է, որ ներկայում ՆԱՏՕ-ն չի տեսնում նշաններ, որոնք կարող են մտավախություն առաջացնել Մոլդովա Ռուսաստանի հնարավոր ներխուժման վերաբերյալ։

«Ռուսաստանի Դաշնությունը չունի ռազմական ներուժ, սակայն կան ճնշման, ապակայունացման, Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունների և սպառնալիքների տարրեր»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։

Նշենք, որ ԱԽ-ում Պուտինի տեղակալ Մեդվեդեւը իր գրառումներից մեկում նման կոչեր էր արել։ Ընդհանրապես, Մեդվեդեւը վերջին շրջանում հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, ընդհուպ՝ ՆԱՏՕ-ի երկրներին հարվածելու մասին, որի համար Մյունխենի Անվտանգության համաժողովի նախագահը նրան անվանել էր ծաղրածու։